Կավռօշ-ՆամէԹատերա-Խմբագրական Յիշողութիւններ
Liste Fiyatı :
435,00TL
İndirimli Fiyat :
304,50TL
Kazancınız :
130,50TL
Taksitli fiyat :
12 x 32,42TL
9786052100370
367064
https://www.yaykoop.com/kavros-name
Կավռօշ-Նամէ Թատերա-Խմբագրական Յիշողութիւններ
304.50
ԺԹ դարավերջի ու Ի դարասկիզբի թատերական հարուստ կեանքը, իր բազմաթիւ դերասաններով, թատերախումբերով, թատերական սրահներով, ո՛չ միայն հայ, այլեւ թուրք, յոյն, հրեայ եւ օսմանեան խճապատկերին խայտաբղէտ գոյներով, կը ներկայանայ այս գիրքին մէջ՝ հռչակաւոր Կավռօշի, այսինքն Երուանդ Թօլայեանի առաջին անգամ հրատարակուող կոթողային յուշագրութեամբ՝ «Կավռօշ-նամէ»ով, ուր ընթերցողը պիտի տեղեկանայ հետեւեալ եւ այլ բազմաթիւ հետաքրքրաշարժ դրուագներու մանրամասներուն.
Ո՞վ էր այն հայ խմբագիրը, որ Օսմանեան պանքայի դէպքին օրը, երբ պատրիարքարանի զառիվարէն դէպի իր տունը կ՚երթար, կը ձերբակալուի ոստիկաններուն կողմէ։ Վերջիններս կասկածած էին անոր տաբատին արտասովոր ուռեցքէն։ Ոստիկանատան մէջ յայտնի կ՚ըլլայ, որ տաբատին ուռեցքին պատճառը ո՛չ թէ ռումբերն են, այլ խմբագիրին ճաթած աճուկը պարզապէս…
Ո՞վ էր այն դերասանը, Մնակեանի անբաժանելի ընկերը, որ գրպանը ունէր փոքր տետր մը, ուր խնամքով կը նշանակէր, թէ քանի՛ քայլ էր Բերայի իր տունէն մինչեւ Ղալաթիա, Գատըգիւղի նաւամատոյցէն մինչեւ թատրոն, քանի՞ քայլ Թաքսիմէն մինչեւ Էյիւպ…
Ո՞վ էր այն թատերագիր-յուշարար-բեմադրողը, որ ճարպկութեամբ գտաւ պալատին կողմէ Վարդովեանին տրուած թատերական մենաշնորհի օրէնքին «բաց դուռը» եւ հիմնադրեց Թիւլա՚աթի թատրոնը…
Ո՞վ էր այն լուրջ ու ծանրախոհ խմբագիրը, որ Քոնքորտիայի թատրոնին մէջ, իր հաստ մարմինովը, լայն թիկնաթոռէն գետին գլտորեցաւ խնդալէն՝ երբ կը դիտէր Իպիշի ու Փեշիքեարի տեսարանը…
Ո՞վ էր այն թուրք դերասանը, որ «Վարդան Մամիկոնեան» փիէսին մէջ հայերէնով կը խաղար Յազկերտին դերը…
Ո՞վ էր այն հռչակաւոր դերասանը, որ կը հպարտանար Փերուզ հանըմին ծրարները կրած ըլլալով, երբ ան բաղնիք երթար, կամ մեծ դերասաններուն մօտիկ գտնուելու համար կ՚օգնէր բեմի վարագոյրի քաշուելուն…
Պոլսոյ յոյներէն շատեր ինչո՞ւ կը գարշէին բերաննին դնելու Կաղանդի առթիւ հայերուն պատրաստած նշանաւոր անուշապուրը։
Ո՞վ էր Տարիւլ Պետայիի վաստակաշատ հայ դերասանուհին, որ Աթաթիւրքն ու անկախութեան բանակը դիմաւորելու համար առաջինը վազեց գնաց Անգարա։
Եւ դեռ ո՞վ էր այն պուլկար աղջիկը, որ Պոլսոյ հայ հասարակութեան առջեւ «Ո՜հ ինչ անուշ», «Բամբ Որոտան» ու «Հայաստան» կ՚երգէր իր նշանաւոր ձայնով…
Ո՞ր նախարարին նիւթական աջակցութեամբ հրատարակուեցաւ «Բանբեր»ը, որուն ուղղութիւնը պիտի ըլլար պայքարիլ Դաշնակցութեան դէմ։
Ո՞վ էր այն թիֆլիսցի կինը, որ Պոլիս մեռած ու թաղուած իր ամուսնինը վերջին անգամ մը տեսնելու համար բանալ տուաւ Շիշլի գտնուող շիրիմը՝ պարզելով շեքսփիրեան ողբերութիւն մը։
Ո՞վ էր սկիւտարցի նախկին գրավաճառ այն հայ երիտասարդը, որ Փարիզի մէջ Ֆաքիր Թահրա պէյ անունով կը հմայէր միամիտ եւրոպացիները՝ իբր մէկը, որ կրնայ ուզած ատեն բազկերակը կեցնել, մարմնին սուրեր, դաշոյններ եւ ասեղներ խոթել, օրերով հողին տակ թաղուիլ եւլն.։
Կարդացէք ու շշմեցէք…
«Կավռօշ-նամէ» կը խոստանայ հաճելի ու միաժամանակ օգտակար ընթերցանութեան իսկական վայելք մը…
- Açıklama
- ԺԹ դարավերջի ու Ի դարասկիզբի թատերական հարուստ կեանքը, իր բազմաթիւ դերասաններով, թատերախումբերով, թատերական սրահներով, ո՛չ միայն հայ, այլեւ թուրք, յոյն, հրեայ եւ օսմանեան խճապատկերին խայտաբղէտ գոյներով, կը ներկայանայ այս գիրքին մէջ՝ հռչակաւոր Կավռօշի, այսինքն Երուանդ Թօլայեանի առաջին անգամ հրատարակուող կոթողային յուշագրութեամբ՝ «Կավռօշ-նամէ»ով, ուր ընթերցողը պիտի տեղեկանայ հետեւեալ եւ այլ բազմաթիւ հետաքրքրաշարժ դրուագներու մանրամասներուն. Ո՞վ էր այն հայ խմբագիրը, որ Օսմանեան պանքայի դէպքին օրը, երբ պատրիարքարանի զառիվարէն դէպի իր տունը կ՚երթար, կը ձերբակալուի ոստիկաններուն կողմէ։ Վերջիններս կասկածած էին անոր տաբատին արտասովոր ուռեցքէն։ Ոստիկանատան մէջ յայտնի կ՚ըլլայ, որ տաբատին ուռեցքին պատճառը ո՛չ թէ ռումբերն են, այլ խմբագիրին ճաթած աճուկը պարզապէս… Ո՞վ էր այն դերասանը, Մնակեանի անբաժանելի ընկերը, որ գրպանը ունէր փոքր տետր մը, ուր խնամքով կը նշանակէր, թէ քանի՛ քայլ էր Բերայի իր տունէն մինչեւ Ղալաթիա, Գատըգիւղի նաւամատոյցէն մինչեւ թատրոն, քանի՞ քայլ Թաքսիմէն մինչեւ Էյիւպ… Ո՞վ էր այն թատերագիր-յուշարար-բեմադրողը, որ ճարպկութեամբ գտաւ պալատին կողմէ Վարդովեանին տրուած թատերական մենաշնորհի օրէնքին «բաց դուռը» եւ հիմնադրեց Թիւլա՚աթի թատրոնը… Ո՞վ էր այն լուրջ ու ծանրախոհ խմբագիրը, որ Քոնքորտիայի թատրոնին մէջ, իր հաստ մարմինովը, լայն թիկնաթոռէն գետին գլտորեցաւ խնդալէն՝ երբ կը դիտէր Իպիշի ու Փեշիքեարի տեսարանը… Ո՞վ էր այն թուրք դերասանը, որ «Վարդան Մամիկոնեան» փիէսին մէջ հայերէնով կը խաղար Յազկերտին դերը… Ո՞վ էր այն հռչակաւոր դերասանը, որ կը հպարտանար Փերուզ հանըմին ծրարները կրած ըլլալով, երբ ան բաղնիք երթար, կամ մեծ դերասաններուն մօտիկ գտնուելու համար կ՚օգնէր բեմի վարագոյրի քաշուելուն… Պոլսոյ յոյներէն շատեր ինչո՞ւ կը գարշէին բերաննին դնելու Կաղանդի առթիւ հայերուն պատրաստած նշանաւոր անուշապուրը։ Ո՞վ էր Տարիւլ Պետայիի վաստակաշատ հայ դերասանուհին, որ Աթաթիւրքն ու անկախութեան բանակը դիմաւորելու համար առաջինը վազեց գնաց Անգարա։ Եւ դեռ ո՞վ էր այն պուլկար աղջիկը, որ Պոլսոյ հայ հասարակութեան առջեւ «Ո՜հ ինչ անուշ», «Բամբ Որոտան» ու «Հայաստան» կ՚երգէր իր նշանաւոր ձայնով… Ո՞ր նախարարին նիւթական աջակցութեամբ հրատարակուեցաւ «Բանբեր»ը, որուն ուղղութիւնը պիտի ըլլար պայքարիլ Դաշնակցութեան դէմ։ Ո՞վ էր այն թիֆլիսցի կինը, որ Պոլիս մեռած ու թաղուած իր ամուսնինը վերջին անգամ մը տեսնելու համար բանալ տուաւ Շիշլի գտնուող շիրիմը՝ պարզելով շեքսփիրեան ողբերութիւն մը։ Ո՞վ էր սկիւտարցի նախկին գրավաճառ այն հայ երիտասարդը, որ Փարիզի մէջ Ֆաքիր Թահրա պէյ անունով կը հմայէր միամիտ եւրոպացիները՝ իբր մէկը, որ կրնայ ուզած ատեն բազկերակը կեցնել, մարմնին սուրեր, դաշոյններ եւ ասեղներ խոթել, օրերով հողին տակ թաղուիլ եւլն.։ Կարդացէք ու շշմեցէք… «Կավռօշ-նամէ» կը խոստանայ հաճելի ու միաժամանակ օգտակար ընթերցանութեան իսկական վայելք մը…Stok Kodu:9786052100370Boyut:15x21 սմSayfa Sayısı:600 էջBasım Yeri:İstanbulBasım Tarihi:Փետրուար 2019Tasarım:Մելիսա ԱրսէնեանKağıt Türü:Kitap KağıdıDili:Ermenice
- Taksit Seçenekleri
- Diğer KartlarTaksit SayısıTaksit tutarıGenel Toplam3111,06333,18658,63351,79941,16370,421232,42389,00
- Yorumlar
- Yorum yazBu kitabı henüz kimse eleştirmemiş.
-
-
-
-
-
-
-
-
380,00TL 266,00TL
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
238,00TL 166,60TL
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
200,00TL 140,00TL
-
-
164,00TL 114,80TL
-
-
-
-
-
-
-
-
-
-
250,00TL 175,00TL
-
240,00TL 168,00TLStokta yok
-
-
-
-
-
-
-
-
-
250,00TL 175,00TL
-
240,00TL 168,00TLStokta yok
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
200,00TL 140,00TLStokta yok
-
-
-
-
-
240,00TL 175,20TL
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
365,00TL 219,00TL
-
-
-
100,00TL 73,00TLStokta yok
-
-
-
-
-
-
-
-
170,00TL 119,00TLStokta yok
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
220,00TL 154,00TLStokta yok